Այսօր՝ 2025 թվականի ապրիլի 21-ին, կյանքից հեռացել է արգենտինացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ուգո Գատին։ Նա մահացել է 81 տարեկանում։
Մահվան պատճառը լուրջ վարակն է եղել, որը ազդրի վիրահատությունից հետո ներթափանցել է Գատիի օրգանիզմ, հայտնում է Marca-ն։
Նշենք, որ Գատին Արգենտինայի առաջնության ռեկորդակիրն է անցկացրած հանդիպումների քանակով։ Նա խաղացել է որպես դարպասապահ և երկրի առաջնությունում 26 մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 765 խաղ։ Գատին իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Բոկա Խունիորսում»։ Նա երեք անգամ դարձել է Արգենտինայի չեմպիոն և երկու անգամ հաղթել Լիբերտադորեսի գավաթը։