Կարևոր իրադարձություններ

Վրաստանում հայտարարել են՝ մինչև 2030 թվականն այլ երկրներից ավելի պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին

21 Ապրիլ, 2025 20:30
Վրաստանում հայտարարել են՝ մինչև 2030 թվականն այլ երկրներից ավելի պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը բնակչությանը խոստացել է, որ մինչև 2030 թվականը Վրաստանն ավելի պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը, քան մյուս թեկնածու երկրները։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

«Վրացական երազանք»-ը շեշտել է, որ իրենց քաղաքական թիմը հասարակությանը խոստանում է արժանապատվորեն դիմագրավել բոլոր մարտահրավերներին։ 

«Կուսակցությունը նաև հույս է հայտնում, որ մինչ 2030-ը Բրյուսելի բյուրոկրատիան կփոխարինվի արժանապատիվ, անկախ վերնախավով, որը ուղղված է դեպի Եվրամիության և Եվրոպայի ապագան»,-ասվում է հայտարարության մեջ։

Իշխող կուսակցությունը նշում է, որ Վրաստանն այսօր անկախ է և ինքնիշխան, ինչպես երբեք, և ոչ ոք չի կարող ստիպել նրա ղեկավարությանը քայլեր ձեռնարկել երկրի շահերի դեմ։ « «Վրացական երազանք»-ի իշխանությունները գործում են Վրաստանի ազգային շահերի թելադրանքով և երբեք թույլ չեն տա փոխզիջումներ այդ շահերի գնով»,- ասվում է հայտարարության մեջ։

Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ Է ստացել 2023-ի վերջին, սակայն ԵՄ-ի հետ երկրի հարաբերությունները զգալիորեն վատթարացել են 2024-ին այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ն ընդունեց օրենք օտարերկրյա գործակալների մասին՝ չնայած զանգվածային բողոքներին և Արևմուտքի ճնշումներին:

Նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ երկիրն իր հերթին սառեցնում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների բացման գործընթացը։ Չնայած դրան՝ վրացական իշխանությունները նշում են, որ բաց են մնում ինտեգրացիոն գործընթացի վերսկսման համար, եթե ԵՄ-ն համապատասխան քայլեր ձեռնարկի և դադարեցնի Եվրամիության թեմայով շանտաժի ենթարկել երկրի իշխանություններին։

Լրահոս

Դիտել ավելին