Կարևոր իրադարձություններ

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքել հավասար պայմաններով. Փեզեշքիան

21 Ապրիլ, 2025 21:10
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքել հավասար պայմաններով. Փեզեշքիան

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ կնքել միջուկային համաձայնագիր հավասար պայմաններով, և եթե հարգվեն Իսլամական Հանրապետության ազգային շահերը։

Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հետ կապված որոշակի սահմաններում և ազգային շահերից ելնելով՝ մենք պատրաստ ենք համաձայնության, բայց, եթե նրանք չցանկանան մեզ հետ հավասար պայմաններով գործարք կնքել, մենք կշարունակենք գնալ մեր ճանապարհով»,- ասել է նա։

Լրահոս

Դիտել ավելին