Կարևոր իրադարձություններ

Թրամփն արձագանքել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվանը

21 Ապրիլ, 2025 23:00
Թրամփն արձագանքել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվանը

Որպես հարգանքի նշան Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հիշատակի նկատմամբ, ես սույնով հրամայում եմ, որ հուղարկավորության օրը՝ մինչև մայրամուտը ԱՄՆ դրոշը ծածանվի Սպիտակ տանը և ամբողջ Միացյալ Նահանգներում և նրա տարածքներում և տիրույթներում:

Դրա մասին սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես հրամայում եմ նաև, որ նույն ժամանակահատվածում ԱՄՆ դրոշները խոնարհվեն Միացյալ Նահանգների բոլոր դեսպանատներում, դիվանագիտական առաքելություններում, հյուպատոսական հաստատություններում և արտերկրում գործող այլ գերատեսչություններում, ներառյալ բոլոր ռազմական գերատեսչությունները, ռազմածովային նավերն ու կայանները», -շեշտել է նա:

Թրամփը նաև հանգուցյալ Պապին անվանել է «լավ մարդ» Սպիտակ տանը Սուրբ Զատիկի տոնակատարության ժամանակ։

Լրահոս

Դիտել ավելին