Կարևոր իրադարձություններ

Վահագնաձոր գյուղի մոտակայքում մեքենան ընկել է Փամբակ գետը

22 Ապրիլ, 2025 09:19
Վահագնաձոր գյուղի մոտակայքում մեքենան ընկել է Փամբակ գետը

Ապրիլի 22-ին՝ ժամը 02:05-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում, Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը․ տուժածներ չկան։

 
 

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից։Բ

 

Լրահոս

Դիտել ավելին