Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 23-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

22 Ապրիլ, 2025 09:54
Ապրիլի 23-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 23-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյուն փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:

Կապամոնտաժվի նաև Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում՝ Մաշտոցի պողոտա - Խորենացի փողոց խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց երթևեկող մեքենաների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան:
 

Լրահոս

Դիտել ավելին