Արդեն մոտավորապես 14 հազար մարդ ստացել է հայտարարագրման հետևանքով առաջացած սոցիալական կրեդիտ՝ միջինացված 90 հազար դրամի չափով:
Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Սիրելի քաղաքացիներ, եթե տարեկան կրթության վրա ծախսում եք գումար, եթե ձեր երեխաների կրթության վրա ծախսում եք գումար, լրացրեք հայտարարագիրը և հետ ստացեք միջինացված 90 հազար դրամը կամ մինչև 100 հազար դրամ սոցիալական կրեդիտ: 100 հազար դրամ սոցիալական կրեդիտը միանշանակ ձեր ընտանիքում, ձեր սոցիալական վիճակում, մեծ հաշվով, շատ լուրջ դերակատարում կունենա:
Սիրելի քաղաքացիներ, մի լսեք այն մարդկանց, ովքեր ուզում են, որ ձեզ մոտ ամեն ինչ վատ լինի, որպեսզի սոցիալական բեռը ձեզ վրա մեծ լինի, որպեսզի իրենց՝ տարատեսակ դեսպանատներից ստացած փողերը չերևան»,- նշել էպատգամավորը:
Նրա խոսքով՝ հայտարարագրմանը դեմ են արտահայտվում այն մարդիկ, որոնք տարատեսակ դեսպանատներից, նարկոբարոններից գումար են ստանում՝ հավակնելով հետագայում ՀՀ-ում զբաղեցնել քաղաքական կամ պետական պաշտոններ: