Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ն այսօր կքննարկի կապված Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը

22 Ապրիլ, 2025 13:05
ՔՊ-ն այսօր կքննարկի կապված Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը

Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստից հետո ՔՊ խմբակցությունը փակ նիստում քննարկելու է Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը՝ կապված Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը օրեր առաջ վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին․ նախ կոշտ տոնով պահանջել էր իր կողքից հեռանալ, ապա հորդորել էր մաքրել շրթունքները: Ավելի ուշ նա հրաժարվել էր իր վարքի համար ներողություն խնդրել: Փոխարենը լրագրողները ստորագրահավաք էին սկսել ԱԺ-ում այս հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

Նշենք, որ այս հարցով զեկուցողը կլինի «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը:

Լրահոս

Դիտել ավելին