Կարևոր իրադարձություններ

Եթե Գեղամ Մանուկյանը գոյություն չունենար, կարելի էր նրան հորինել. Ձեր ելույթները Ձեզ էլ են ծխեցնում. Կոնջորյան

22 Ապրիլ, 2025 13:11
Եթե Գեղամ Մանուկյանը գոյություն չունենար, կարելի էր նրան հորինել. Ձեր ելույթները Ձեզ էլ են ծխեցնում. Կոնջորյան

«Եթե անգամ Գեղամ Մանուկյանը գոյություն չունենար, կարելի էր նրան հորինել, որ գար ու ելույթ ունենար, ասեր էն, ինչ ասեց»:

Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

 

Ասում է՝ «Արարատը Հայաստանի հավաքականի մարզաշապիկից թյուրիմացաբար է անհետացել»։ Ո՞նց կարող է... դուք այդքան նսեմացրել ու նսեմացնում եք Արարատը, որ համարել եք՝ Արարատը կարելի է թյուրիմացաբար դուրս թողնել Հայաստանի հավաքականի մարզաշապիկից, հիմա մե՞նք ենք Արարատն ուրանում, թե՞ դուք»,- հարց է ուղղել Կոնջորյանը։

Շարունակելով նա նշել է, որ ամեն ելույթից հետո Գեղամ Մանուկյանը դուրս է գալիս ծխելու, և սա այն դեպքում, երբ ԱԺ շենքում արգելված է ծխելը:

«Ձեր ելույթները, փաստորեն, Ձեզ էլ են ծխեցնում»,- նկատել է Կոնջորյանը:

Շարունակելով Գեղամ Մանուկյանի հայտարարությանը՝ Կոնջորյանը նշել է, թե նույն թյուրիմացությամբ է, երևի, Դաշնակցությունը կոալիցիայի մեջ մտել երիտթուրքերի հետ, թյուրիմացաբար կոալիցիայի մեջ են մտել ՀՀԿ-ի հետ, հետո դուրս եկել ու էլի թյուրիմացաբար հետ մտել:

«Ամեն ինչ թյուրիմացաբա՞ր է եղել: Առաջարկում եմ, պարո՛ն Մանուկյան, հաջորդ անգամ ցնցեք մեզ, ինչ-որ խելացի բան ասեք»,- եզրափակել է Կոնջորյանը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին