Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի միջամտում վարույթներին։
«Միջամտելու որևէ դեպք ես չեմ նկատել, համենայնդեպս, իմ պաշտոնավարման ընթացքում»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ թեմայի վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան:
Հարցին, թե պաշտոնից ազատվելու շուրջ մտավախություն չունի՞, Նահապետյանը արձագանքել է. «Որևէ մտավախություն չունեմ»։