Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին։
Նա նախ պարզաբանել է այն տեղեկությունները, թե դեպքը տեղի է ունեցել Ցեղասպանության հերքման մասին ընդդիմության կողմից նախագիծ ներկայացնելու պատճառով։
«Պետք է հստակ ասել՝ լարումը տեղի է ունեցլե առնչություն չունեցող դեպքի հետ, պարզապես ռեպլիկ է հչել դահլիճից»,- ասաց նա։
Վերջինս հիշեցրեց՝ Ցեղասպանության հերքումը բավականին երկար ժամանակ է, ինչ քրեականցված է ՀՀ քրեական օրենսգրքով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի նիստի ընթացքում իրավիճակը լարվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի սադրանքից հետո։