Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Կոտայքում. վառելափայտով բարձված Ford Transit-ը գլխիվայր շրջվել է. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են

22 Ապրիլ, 2025 14:09
Ավտովթար Կոտայքում. վառելափայտով բարձված Ford Transit-ը գլխիվայր շրջվել է. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են

Այսօր՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

 

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկաին ծառայության Կոտայքի և Արագածոտնի մարզերի գումարտակների պարեկները և շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

 

Բախման հետևանքով «Ford»-ը, որը բարձված է եղել վառելափայտով, գլխիվայր շրջվել է:

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ վթարի հետևանքով դեպի Եղվարդ ու Աշտարակ ստեղծվել էր մոտ 1,5 կմ-անոց խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը նշված վայրում վերականգնվել է:

 

Վիրավորներից երկուսը մանկահասակ երեխաներ են:

Լրահոս

Դիտել ավելին