Կարևոր իրադարձություններ

Վրաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացին

22 Ապրիլ, 2025 15:50
Վրաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացին

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանը հերթական անգամ ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը:

Նրա խոսքով՝ Թբիլիսին պատրաստ է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում:

«Ուրախ եմ, որ նախորդ շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարների առաջին եռակողմ հանդիպումը:

Հուսով եմ, որ այս ձևաչափով մենք կկարողանանք համագործակցել՝ հանուն տարածաշրջանի բարգավաճման»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը: 

Հանդիպմանը անդրադարձ է եղել Վրաստանում և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հարցերին:

Լրահոս

Դիտել ավելին