Կարևոր իրադարձություններ

ՔԿ նախագահը՝ անհետ կորածների գործերով քննության ընթացքի մասին

22 Ապրիլ, 2025 18:00
ՔԿ նախագահը՝ անհետ կորածների գործերով քննության ընթացքի մասին

Կան անձինք, որոնք համաձայնել են տանել իրենց երեխաների մասունքները հուղարկավորել: Այս թիվը նվազել է քննիչների աշխատանքի արդյունքում: Գենետիկական տարբեր փորձաքննություններ են նշանակվել և կատարվել:

Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում հանդիպումից հետո անհետ կորածների ծնողների դժգոհություններին:

Ըստ ՔԿ նախագահի՝ այլ հարց է, թե ինչքանով է այս քննությունը գոհացնում դատավարության այս կամ այն մասնակցին:

«Մենք կարող ենք մեզնից կախված ամեն ինչ անել, բայց, այնուամենայնիվ, դարձյալ լինեն մարդիկ, որոնք օբյեկտիվորեն դժգոհ են քննությունից, որովհետև դատավարության այն մասնակիցները, որոնք դժգոհ են, միգուցե սպասելիքներն այլ են:

Ես նշեմ, որ վերջին 4 ամսվա ընթացքում դարձյալ 100-ավոր քննչական գործողություններ են կատարվել, և այդ գործողոթյունների ընթացքում եղել են անձինք, որոնք համաձայնել են և հուղարկավորել են իրենց երեխաներին, բայց այս ուղղությամբ ունենք բազմաթիվ փորձաքննություններ, որոնց եզրակացությունները չենք ստացել»,- ասել է նա:

Արթուր Պողոսյանը նաև նշել է, որ պաշտոնավարումից հետո գրեթե ամենօյա ռեժիմով ընդունում է անհետ կորածների ծնողների, և ամենօրյա կապի մեջ է նրանց հետ:

Լրահոս

Դիտել ավելին