Կարևոր իրադարձություններ

Պուտինն ընդունել է Օմանի սուլթանին Կրեմլում

22 Ապրիլ, 2025 19:45
Պուտինն ընդունել է Օմանի սուլթանին Կրեմլում

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Օմանի սուլթան Հեյսամ Բեն Թարեկ Ալ Սայիդին: Ղեկավարների առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Բանակցությունների ավարտին ստորագրվել է համատեղ հայտարարություն:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվան և Մասկատը փոխգործակցություն են մշակում հաղորդակցությունների, տրանսպորտի, փոխադարձ ներդրումների, գյուղատնտեսության ոլորտներում:

Նրա խոսքով՝ ռուսական էներգետիկ ընկերությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Օմանի հետ համագործակցության նկատմամբ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել Մասկատի ջանքերը Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցային գործընթացում: 

Լրահոս

Դիտել ավելին