Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Գեղարքունիքում՝ երկու «Opel Astra»-ների բախմամբ, 2 տուժած

22 Ապրիլ, 2025 23:06
Ավտովթար Գեղարքունիքում՝ երկու «Opel Astra»-ների բախմամբ, 2 տուժած

Ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ժողովրդին հայտնի «Արծվաշենի տաղավար»-ի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Արմեն Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Լուսինե Մ․-ն և 14-ամյա Ռ․ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

cՎթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Դիտել ավելին