«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին շարունակում է մնալ «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի համաձայն՝ «քաղաքայինները» չեն ցանկանում հրաժարվել Պեդրիին ձեռք բերելու մտքից։ Նշվում է, որ անգլիական գրանդը կիսապաշտպանի համար պատրաստ է առաջարկել մոտ 200 միլիոն եվրո։
Եթե այս տրանսֆերը կայանա, այն կլինի Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկ ձեռքբերումը։ Transfermarkt-ը Պեդրիի տրանսֆերային արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։
22-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսը։
Ընթացիկ մրցաշրջանում Պեդրին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։