Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ

23 Ապրիլ, 2025 10:28
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։

«Ցնցված ենք Պահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության մասին:

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է ընդդեմ ահաբեկչության ցանկացած ձևի»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

Լրահոս

Դիտել ավելին