Կարևոր իրադարձություններ

Մասիսի թիվ 3 դպրոցը կհանվի սեյսմիկ անվտանգության ծրագրից. փոխարենը կներառվի Սևքարի դպրոցը

23 Ապրիլ, 2025 11:21
Մասիսի թիվ 3 դպրոցը կհանվի սեյսմիկ անվտանգության ծրագրից. փոխարենը կներառվի Սևքարի դպրոցը

Կառավարությունն ապրիլի 23-ի նիստում որոշեց Մասիսի թիվ 3 հիմնական դպրոցը հանել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համատեղ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում կառուցվելիք կամ ամրացվելիք 46 դպրոցների ցանկից։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2024 թվականի հուլիսի 1-ին, փոխվարչապետի գլխավորությամբ կայացած քննարկման ընթացքում կասկածի տակ է դրվել նշված դպրոցի կառուցման նպատակահարմարությունը՝ կապված դրա բարձր արժեքի հետ։

Քննարկման մասնակիցները առաջարկել են ժամանակավորապես դադարեցնել դպրոցի շինարարական աշխատանքների մեկնարկը։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ անհրաժեշտություն է առաջացել Մասիսի թիվ 3 դպրոցը փոխարինել մեկ այլ ուսումնական հաստատությամբ։ Որպես այլընտրանք, ծրագրում կներառվի Տավուշի մարզի Սևքար համայնքի միջնակարգ դպրոցը։

Լրահոս

Դիտել ավելին