Կարևոր իրադարձություններ

Գյումրիում պետական շենքը կօտարվի դասական աճուրդով՝ ավելի քան 122 մլն դրամ մեկնարկային գնով

23 Ապրիլ, 2025 11:55
Գյումրիում պետական շենքը կօտարվի դասական աճուրդով՝ ավելի քան 122 մլն դրամ մեկնարկային գնով

Կառավարությունն ապրիլի 23-ի նիստում որոշեց օտարել պետական սեփականություն հանդիսացող գույք։ Խոսքը ՆԳՆ-ին ամրացված, Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոց 30/6 հասցեում գտնվող վարչական շենքի մասին է, որի մակերեսը կազմում է 930.19 քմ։

Շենքի հետ միասին աճուրդի կհանվի նաև դրա զբաղեցրած, սպասարկման համար նախատեսված 0.1089 հեկտար մակերեսով հողամասը։

Գույքը կօտարվի դասական աճուրդով, իսկ դրա նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է 121.9 մլն դրամ՝ որը համապատասխանում է գույքի գնահատված արժեքին։ Կադաստրային արժեքը ներկայում կազմում է մոտ 97.8 մլն դրամ։

Աճուրդի հաղթողը պարտավոր կլինի հաղթող ճանաչվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը՝ նախավճարի հաշվառմամբ։

Միևնույն ժամանակ, որոշման մեջ նշվում է, որ եթե առաջին աճուրդի ժամանակ գույքը չվաճառվի, ապա մինչև 2025 թ. հոկտեմբերի 18-ը թույլատրվում է կազմակերպել նոր աճուրդներ՝ առանց մեկնարկային գնի նվազեցման։

Լրահոս

Դիտել ավելին