Կարևոր իրադարձություններ

Երևանը՝ կրկին ջրի տակ. Մալաթիայում վարորդները համարանիշներ են փնտրում

23 Ապրիլ, 2025 12:45
Երևանը՝ կրկին ջրի տակ. Մալաթիայում վարորդները համարանիշներ են փնտրում

Այսօր՝ ապրիլի 23-ին, մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևից հետո հերթական անգամ ջրի տակ է անցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցից Չարբախ տանող ճանապարհահատվածը։ Քաղաքացիների կողմից վաղուց արդեն «խորտակման գոտի» անվանված այս հատվածում երթևեկությունը լիովին խաթարվել է։

Հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդները ստիպված են եղել կանգնեցնել մեքենաները և ձեռքով փնտրել ճանապարհին մնացած համարանիշները, որոնք քամու ու ջրի հոսքից կտրվել են մեքենաներից։

 

Լրահոս

Դիտել ավելին