Կարևոր իրադարձություններ

Բարսելոնան նվաճեց թագավորական գավաթը

27 Ապրիլ, 2025 10:30
Բարսելոնան նվաճեց թագավորական գավաթը

Իսպանիայի թագավորական գավաթի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակչում «Բարսելոնա»-ն Սևիլիայի «Լա Կարտուխա» մարզադաշտում 3։2 հաշվով պարտության մատնեց «Ռեալ Մադրիդ»-ին, հայտնում է armsport.am-ը։

Հանդիպման հիմնական ժամանակում «կապտանռանգյուններից» գոլերով աչքի են ընկել Պեդրին և Ֆերան Տորեսը, իսկ «սերուցքայինների» կազմում գոլեր հեղինակեցին Կիլիան Մբապեն և Օրելիեն Չուամենին։

Լրացուցիչ ժամանակի 116-րդ րոպեին Ժյուլ Կունդեն խփեց հանդիպման հաղթական գոլը՝ վճռելով խաղի ելքը։

Այսպիսով, «Բարսելոնա»-ն իր պատմության մեջ 32-րդ անգամ դարձավ Իսպանիայի թագավորական գավաթի հաղթող։

Լրահոս

Դիտել ավելին