Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Երևանի մանկասայլակների խանութում՝ փրկարարները մեկնել են դեպքի վայր

27 Ապրիլ, 2025 13:25
Հրդեհ Երևանի մանկասայլակների խանութում՝ փրկարարները մեկնել են դեպքի վայր

Ապրիլի 27-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող մանկասայլակների խանութում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Լրահոս

Դիտել ավելին