Կարևոր իրադարձություններ

Մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

28 Ապրիլ, 2025 14:30
Մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա-Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով:

Փոփոխությունն իրականցվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում»,-ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Դիտել ավելին