Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ–ն որոշում է կայացրել դատավոր Արտուշ Գաբրիելյանի մասով

30 Ապրիլ, 2025 15:36
ԲԴԽ–ն որոշում է կայացրել դատավոր Արտուշ Գաբրիելյանի մասով

Առավոտվանից ԲԴԽ-ում դռնփակ նիստ էր ընթանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությանը համաձայնություն տալու հարցի շուրջ:

Ի՞նչ է հայտնի այս պահին, ի՞նչ որոշում է կայացրել ԲԴԽ–ն․ MediaHub-ը զրուցեց Արտուշ Գաբրիելյանի ներկայացուցիչ Էրիկ Ալեքսանյանի հետ։

«Երկու միջնորդություն է ներկայացվել՝ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ թույլտվություն ստանալու և ազատությունից զրկելու մասին։ Քրեական հետապնդում հարուցելու միջնորդության քննությունն ավարտվել է, ԲԴԽ–ն որոշումը կայացրել է և բավարարել է, ըստ էության, առկա է թույլտվություն դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու: Ժամը 15:00-ին կսկսվի մյուս միջնորդության քննարկումը»,– նշեց Ալեքսանյանը։

Նշենք, որ այս միջնորդությունը վերաբերում է դատավորին ազատությունից զրկելուն համաձայնություն տալուն:

Լրահոս

Դիտել ավելին