Կարևոր իրադարձություններ

Լոռիում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած

29 Ապրիլ, 2025 12:31
Լոռիում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած

Ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դի կա:  

Նշված տանը քրեական ոստիկանները հայտնաբերել են 4 ամսականա Մայքլ Ֆ.-ի դին: 

Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն, դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:   

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մայրը ժամը 17:00-ի սահմաններում տղային կաթ է տվել, ապա գնացել աշխատանքի, ով որպես կթվորուհի աշխատում է անասնագոմերից մեկում և ժամը 21:50-ի սահմաններում վերադառնալով տուն՝ երեխային հայտնաբերել է մահացած: 

 

Լրահոս

Դիտել ավելին