Կարևոր իրադարձություններ

«Կրթվելը նորաձև է» շարժումը մեծ աջակցություն է վայելում, սակայն կա մոտ 50 չարացած և ագրեսիվ մարդ. Հակոբյան

29 Ապրիլ, 2025 12:27
«Կրթվելը նորաձև է» շարժումը մեծ աջակցություն է վայելում, սակայն կա մոտ 50 չարացած և ագրեսիվ մարդ. Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ նշելով, որ  «Կրթվելը նորաձեւ է» շարժումը եւ այն գաղափարը, որ դրված է շարժման հիմքում հազարավոր մարդկանց շրջանում մեծ ըմբռնում եւ աջակցություն է վայելում։

«Իսկ գաղափարը մեկն է՝ բոլորս պետք է մշտապես կասկածենք մեր իմացածին եւ պետք է մշտապես կրթվենք։

 
 

Մենք ունենք սակայն մոտ 50 չարացած եւ ագրեսիվ հայրենակից, ովքեր մեզանում դեռեւս շատ ԲԱՐՁՐ են պահում ՏԳԻՏՈՒԹՅԱՆ պատիվը։

 

Ինչպե՞ս։ Շատ հեշտ:

Դրա համար մեծ ջանք պետք չի։ Ընդամենը՝ ասում ես ինչ խելքիդ փչի։ Մեկնաբանում ես՝ ինչպես խելքիդ փչի։ Հանրային խոսքիդ սահմաններն անցնում ես ինչքան խելքիդ փչի։

 

Եւ որ ամենակարեւորն է՝ փաստերի եւ իրականության հետ հարաբերություններում հասնում ես նախանձելի իդիլիայի, որովհետեւ աչքդ չի տեսնում, ականջդ չի լսում, եւ դու մենակ ես մնում սեփական՝ իդիլիական տգիտության հետ։

50-100 հոգի կարող են սա իրենց թույլ տալ։

Մենք՝ մնացած բոլորս, պետք է կրթվենք: Պետք է կրթվենք ավելի գրագետ, ավելի բարի, ավելի հմուտ, ավելի պրոֆեսիոնալ, ավելի բարեկեցիկ եւ ավելի երջանիկ դառնալու համար:

 

2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄՏՔԻ ԵՒ ՀՈԳՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ

2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՆՈՐՈՎԻ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ

 

2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ՎԱԽԵՐԸ ԵՒ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՏԱՐԻ»,- գրել է Հակոբյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին