Կարևոր իրադարձություններ

Միխայիլ Գալուստյանը բաժանվել է կնոջից

30 Ապրիլ, 2025 10:00
Միխայիլ Գալուստյանը բաժանվել է կնոջից

Ռուսաստանցի հայտնի հումորիստ Միխայիլ Գալուստյանը սոցցանցերում իր հետևորդներին տեղեկացրել է, որ շուրջ 18 տարվա ամուսնական կյանքից հետո բաժանվել է կնոջից՝ Վիկտորյայից, որից ունի երկու դուստր՝ Էստելան և Էլինան։

Այս մասին գրում է starhit.ru-ն:

Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչով է պայմանավորված բաժանումը, որը տեղի է ունեցել անցյալ տարի։

Նշվում է միայն, որ զույգը ջերմ հարաբերություններ է պահպանել։ 

«Ընկերներ և բոլոր նրանք, ովքեր ճանաչում են մեր ընտանիքին: Որոշ ժամանակ անց հարկ ենք համարում ձեզ ասել... Երբեմն կյանքը փոխում է իր սցենարները, և այնպես է ստացվում, որ անցյալ տարի մեր կյանքի համատեղ ճանապարհորդությունն ավարտվեց: Մենք որոշեցինք ամեն մեկս գնալ մեր ճանապարհով: Մենք բաժանվել ենք առանց դժգոհության և պահանջների, երախտագիտության զգացումով այն ամենի համար, ինչ մեր միջև եղել է: Մենք շնորհակալություն էինք հայտնում միմյանց լավ տարիների համար, որ անցկացրել ենք միասին և շարունակում ենք մնալ լավ հարաբերություններում: 

Ամուսնալուծությունը վերջը չէ, այլ կյանքի նոր փուլ։ Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր ավարտ նոր բանի սկիզբ է: Մենք առաջ ենք շարժվում կյանքում՝ պահպանելով հարգանքն ու լավ հիշողությունները միմյանց հանդեպ: Հրաժեշտ տալը միշտ չէ, որ դառնություն է, այն նաև նոր հնարավորությունների և անձնական աճի մասին է», - գրել է 45-ամյւա Գալուստյանը:

Լրահոս

Դիտել ավելին