Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը պատռել է վարչապետին իմպիչմենտի ենթարկելու առաջարկը. (տեսանյութ)

29 Ապրիլ, 2025 14:48
Արսեն Թորոսյանը պատռել է վարչապետին իմպիչմենտի ենթարկելու առաջարկը. (տեսանյութ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատռել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ հասարակական գործիչ Էդգար Ղազարյանից ստացված նամակը։ 

Նա նամակն ու դրանում ներկայացված առաջարկը որակել է խեղկատակություն.

«Ինչքա՞ն կարելի է տկարամիտ լինել, որ նման բան նախաձեռնեն մի ԱԺ-ում, որն ունի մեծամասնություն, որը ձևավորվել է ազատ և արդար ընտրությունների միջոցով, որտեղ ընդդիմությունը չունի բավարար ձայներ նման գործընթաց սկսելու համար, արվում է, որպեսզի 2-3 օր աղմուկ անեն մեդիադաշտում»,- նշեց Թորոսյանը։

Նշենք, որ Ղազարյանը նման նամակ է ուղարկել ԱԺ բոլոր պատգամավորներին։

Լրահոս

Դիտել ավելին