Կեռասը կարող է հեշտությամբ լուծել փորկապության խնդիրը՝ կարգավորելով նյութափոխանակությունը:
Ամրապնդում է իմունիտետը:
Մեկ բուռ կեռասը օրական 2-3 անգամ զգալիորեն կկրճատի խոլեստերինի մակարդակն արյան մեջ:
Կեռասը կնպաստի մաշկային «նյարդային» հիվանդությունների բուժմանը, ինչպիսիք են փսորիազը, էկզեման:
Կեռասն ընդամենը մեկ շաբաթում կբարձրացնի հեմոգլոբինի մակարդակը, կպայքարի անեմիայի դեմ:
Վաղ տոքսիկոզով տառապող հղի կանանց ևս խորհուրդ է տրվում կեռաս օգտագործել: Բայց բժիշկները խորհուրդ չեն տալիս չափազանց շատ օգտագործել լրացուցիչ այտուցվածություն չառաջացնելու և երիկամները չծանրաբեռնելու համար. չափից շատ կեռաս օգտագործելու դեպքում օրգանիզմում կարող է ավելցուկային հեղուկ մնալ:
Հիպերտոնիկները նույնպես կարող են կեռաս օգտագործել ինքնազգացողության լավացման համար: Կեռասի պարբերական օգտագործումը կայունացնում է զարկերակային ճնշումը: