Կարևոր իրադարձություններ

Փարիզում ահաբեկչություն իրականացնողների ցուցակը

19 Նոյեմբեր, 2015 00:59
Փարիզում ահաբեկչություն իրականացնողների ցուցակը

Նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչությունների բոլոր 9 մասնակիցները Ֆրանսիայի քաղաքացիություն են ունեցել: Ստորև ներկայացվում է նրանց մասին կարճ տվյալներ, գրում է TASS-ը:

Bataclan թատրոնում հանդիսատեսին գնդակահարել, ապա մահապարտի գոտին է գործի դրել 29-ամյա Օմար Իսմայիլ Մոստեֆային: Նա ծնվել է 1985-ի նոյեմբերի 21-ին, արմատական իսլամիստ է դարձել 2010-ից:

Նույն թատրոնում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակից Սամի Ամիմուրը 28 տարեկան էր: Նա 2014-ին մեկնել է Սիրիա:

Stade de France ֆուտբոլային մարզադաշտի մոտ տեղի ուենցած մահապարտ ահաբեկիչներից մեկի ինքնությունը, որի դիակի մոտ գտնվել է կեղծ սիրիական անձնագիր, դեռևս չի հաջողվել պարզել:

20-ամյա Բիլալ Հադֆին իրեն պայթեցրել է մարզադաշտի մոտ:

Մարզադաշտի մոտ երրորդ մահապարտի անունը չի պարզվել:

Փարիզի սրճարանի վրա հարձակվողներից էր 31-ամյա Բրահիմ Աբդեսլամը, որը ֆրանսիական անձնագրով Բելգիայի բնակիչ էր:

26-ամյա Սալահ Աբդեսլամն ահաբեկչությունների շարքի հավանական 8-րդ մասնակիցն է և օպերացիայի ենթադրյալ ղեկավարը: Նա Բրյուսելում ծնված Ֆրանսիայի քաղաքացի է, համարվում է, որ հենց նա է վարձակալել երկու ավտոմեքենաները, որոնք հարձակումների ընթացքում օգտագործել են ահաբեկիչները: Այժմ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Ոստիկանությունը հետախուզում է նաև ահաբեկչությունների պոտենցիալ 9-րդ մասնակցին:

Լրահոս

Դիտել ավելին