Կարևոր իրադարձություններ

«Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025»-ը բացահայտում է ոլորտի մարտահրավերները

30 Հունիս, 2025 17:17
«Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025»-ը բացահայտում է ոլորտի մարտահրավերները

Հունիսի 27-ին Երևանում ներկայացվեց «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025»-ը, որն անդրադառնում է ձեռնարկատիրության զարգացման միտումներին, մարտահրավերներին և էկոհամակարգերի ներուժին։ Զեկույցը հավաքում է տվյալներ ավելի քան 100 երկրից՝ ներառելով 500-ից ավելի ցուցանիշ։

Հայաստանը երկրորդ անգամ է միանում այս հեղինակավոր նախաձեռնությանը՝ առաջին անգամ՝ 2019-ին։ Այս տարի զեկույցում ընդգրկված է 51 երկիր՝ ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած տնտեսություններով։ Հետազոտությունն իրականացվել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության կողմից։

Հետազոտությունն ընդգրկել է 161,000 չափահաս անձ և 2,400 փորձագետ։ Հայաստանում հարցազրույցներ են անցկացվել 2,000 չափահասների և 37 փորձագետների հետ՝ 2024թ․ ապրիլ-հունիսին։

Զեկույցի կարևորագույն արդյունքներից՝

  • Հայաստանը «Արևելյան Եվրոպա+» խմբում 1-ին, իսկ ընդհանուր վարկանիշում՝ 5-րդ տեղում է։

  • Ձեռնարկատիրությունը դիտվում է որպես ցանկալի կարիերա, հատկապես երիտասարդների շրջանում։

  • Սկսնակ բիզնեսների 44%-ը, իսկ կայացածների՝ 53%-ը միանձնյա են։

  • Կանանց ձեռնարկատիրությունը դեռ պասիվ է։

  • Փորձագետները հատկապես ցածր են գնահատել ձեռնարկատիրական կրթությունը։

  • Թվային ու ԱԲ գործիքների կիրառումը դեռ թույլ է՝ հատկապես կայացած բիզնեսներում։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքերով, զեկույցը ժամանակին և կարևոր աղբյուր է քաղաքական որոշումների համար։
Տիգրան Ջրբաշյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է լայն ռազմավարություն՝ կրթության, թվային ներառականության և կառուցվածքային խթանների ուղղությամբ։

Լրահոս

Դիտել ավելին