Oգոստոսից հետո WTI նավթի գնանշումները առաջին անգամ, իջել են 40 դոլարից ցածր 1 բարելի համար: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:
Գնանկումը պայմանավորված է վառելիքի համաշխարահային պաշարների բարձր մակարդակի տվյալների հետ:
WTI նավթի ֆյուչերսների գինը դեկտեմբերի նյույորքյան առևտրային բորսաներում նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:03 դրությամբ, ընկել է $0,54-ով (1,33%)՝ հասնելով $40,13 մեկ բարելի դիմաց: Առևտրի ընթացքում գները ընկել են մինչև $39,91 մեկ բարելի դիմաց` հասնելով օգոստոսի 27-ից հետո նվազագույն գնին:
Brent նավթի հունվարյան ֆյուչերսները լոնդոնյան ICE Futures բորսայում նշված ժամանակ էժանացել են $0,11-ով (0,25%)՝ մինչև $43,46 մեկ բարելի դիմաց:
Միջազգային տնտեսական գործակալության տվյալներով՝ նավթի համաշխարհային պաշարները հասել են 3 միլիարդ բարելի: ԱՄՆ-ում անցած շաբաթ պաշարները աճել են մինչև 252 հազար բարելի: