Ինքնաթիռը, որը Վարշավա-Հուրգադա (Եգիպտոս) թռիչքն էր իրականացնում, արտակարգ վայրէջք է կատարել Բուրգասում: Հայտնել էին, որ ինքնաթի պայթյունի վտանգ կա: Այս մասին հայտնում է քաղաքապետ Դմիտրի Նիկիլովը:
Ըստ իր խոսքերի՝ ինքնաթիռում պայթուցիկի մասին հայտարարությունը եղել է 64 տարեկան տղամարդու կողմից, նրա ինքնությունը պարզվում է: Ինքնաթիռի մյուս ուղևորները էվակուացվել են:
Աղբյուրը հայտնում է, որ ինքնաթիռի գլխավոր օդաչուն հրաման է ստացել այն մասին, որ հնարավոր է ինքնաթիռում պայթուցիկ է տեղադրված: Օդաչուին խնդրել են վայրէջք կատարել, որից հետո հակաահաբեկչական համակարգի միացում է եղել և տագնապ հայտարարվել: