Կարևոր իրադարձություններ

Վատագույն սովորությունները, որ անում են մարդիկ ուտելուց անմիջապես հետո

19 Նոյեմբեր, 2015 23:27
Վատագույն սովորությունները, որ անում են մարդիկ ուտելուց անմիջապես հետո

Life.panorama.am-ը գրում է.

Եթե այն մարդկանցից եք, որ հոգ է տանում իր առողջության մասին, ապա ուշադրությամբ հետևեք այն խորհուրդներին, որ տալիս են մասնագետները՝ կապված այն հիմանական վնասակար սովորությունների հետ, որ մարդիկ անում են ուտելուց անմիջապես հետո։

1․ Ծխելը

Ուտելուց անմիջապես հետո ծխելը մարդու վատագույն սովորությունն է։ Ճաշից հետո 1 ծխախոտի ունեցած ազդեցությունը համարժեք է 10 հատ ծխախոտին։

2․ Մրգեր

Մրգերը սովորաբար անմիջապես մարսվում են օրգանիզմի կողմից, սակայն այն ժամանակ, երբ ուտում եք այն առանձին։ Ուտելուց անմիջապես հետո միրգ ուտելու դեպքում այն մնում է օրգանիզմում, կարող է առաջացնել ստամոքսի թունավորում և ցելյուլիտ։ Այնպես որ, միրգը խորհուրդ է տրվում ուտել դատարկ ստամոքսին կամ ուտելուց 2 ժամ անց։

3․ Թեյ

Թեյի մաս կազմող թեյինը (թեյի կոֆեին)  միավորվում է երկաթի հետ և դժվարացնում մարսողությունը։ Թեյը պետք է խմել ուտելուց 1 ժամ անց։

4․ Լող

Ջուրը խթանում է մարմնում շրջանառությունը, սակայն ուտելուց հետո արյունը գնում է դեպի ստամոքս, որտեղ տեղի է ունենում սննդի մարսում։

5․ Ֆիզիկական ակտիվություն

Մարդիկ մտածում են, որ ուտելուց հետո ֆիզիկական ակտիվությամբ կարող են ազատվել ավելորդ կալորիաներից։ Սակայն ճշմարտությունն այն է, որ ուտելուց հետո պետք է խուսափել ֆիզիկական ակտիվությունից, որը վնասում է մարսողությանը, կանխում սննդարար նյութերի կլանումը: Փոխարենը, կարելի է ուղղակի քայլել:

6․ Ուտելուց հետո քնելը

Քնելու ընթացքում մարմնի բոլոր գործառույթները ուղեղի հետ միասին քնում են: Բացի այդ, պառկած դիրքը խորհուրդ չի տրվում, քանի որ այն կարող է փոխել մարսողությունը և ստամոքսահյութերը չեն կարողանա կատարել իրենց աշխատանքը: Այն կարող է առաջացնել ստամոսքի խանգարումներ:

Լրահոս

Դիտել ավելին