Կարևոր իրադարձություններ

Ֆինանսական պարտքեր ուներ. մանրամասներ ՌԴ սահմանապահ զորքերում ծառայող կախված հայ զինվորի մասին

20 Նոյեմբեր, 2015 14:25
 Ֆինանսական պարտքեր ուներ. մանրամասներ ՌԴ սահմանապահ զորքերում ծառայող կախված հայ զինվորի մասին

Շիրակի մարզի Գուսանագյուղում երեկ՝ նոյեմբերի 19-ին, իր տան նկուղում կախված հայտնաբերվել է 31-ամյա Վոլոդյա Հովհաննիսյանը:

Այս մասին Shabat.am-ին փոխանցեց Գուսանագյուղի գյուղապետ Վասակ Ղազարյանը:

Նրա փոխանցմամբ, Վոլոդյա Հովհաննիսյանը շուրջ 10-12 տարի, ծառայում էր ռուսական սահմանապահ զորքերում:

«Ինքը շատ նորմալ, գիտակից տղա էր: Եթե նորմալ չլիներ, բնական է, ռուսական զորամասում չէր կարող ծառայել: Ընտանիքն էլ շատ նորմալ ընտանիք էր: Մենք զարմացանք, որ նման դեպք կատարվեց»,-ասաց գյուղապետը:

«Հետագայում, երեկ երբ դեպքը եղավ, ընտանիքի անդամներից իմացանք, որ շատ ֆինանսական պարտքեր է ունեցել, բանկերի հետ խնդիրնրե»,-մանրամասնեց Վասակ Ղազարյանը:

Վոլոդյա Հովհաննիսյանն ամուսնացած էր, երեք ամսից հայր էր դառնալու:

Ապրում էր կնոջ, մոր և եղբոր հետ, ով ևս զինվորական է, ծառայում է հայկական բանակում:

Վոլոդյա Հովհաննիսյանի ընտանիքն այս պահին Գյումրիի դիահերձարանում է:

Լրահոս

Դիտել ավելին