Anonymous-ի ցանցահենները հաղորդագրություն են տարածել այսօր՝ նոյեմբերի 22-ին, իրականացվելիք ԴԱԻՇ-ի կողմից ծրագրված ահաբեկչությունների մասին: Այս մասին գրում է korrespondent.net-ը:
Տեղեկատվությունը ստացվել է Anonymous-ի OpParizIntel ենթախմբի կողմից:
Երկրների ցուցակում, որոնց սպառնացել են ահաբեկիչները, նշված են են Ֆրանսիան (Փարիզ), Իտալիան (Միլան), ԱՄՆ-ը (Ատլանտա), ինչպես նաև Լիբանանը, Ինդոնեզիան: Ցանցահենները չեն նշել տեղեկատվության աղբյուրը:
ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ տեղեկություն չունի Ատլանտայում նախատեսվող ահաբեկչության մասին, սակայն նախազգուշացմանը լրջորեն է վերաբերվում: