Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայում 101-ամյա մանկապիղծը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

19 Դեկտեմբեր, 2016 17:32
Մեծ Բրիտանիայում 101-ամյա մանկապիղծը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

Մեծ Բրիտանիայում դատարանը 1915թ․ ծնված Ռալֆ Կլարկին մեղավոր է ճանաչել անչափահասների նկատմամբ սեռական բռնություն կիրառելու համար և դատապարտել է 13 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Sky News-ը։

Ավելի վաղ Բիրմինգեմի թագավորական դատարանը մեղավոր էր ճանաչել Կլարկին 21 բռնաբարության համար։ Նշվում է, որ տղամարդը հանցագործությունները կատարել է 1970-1980-ական թվականներին։

Նրա զոհերը, որոնց մի մասն այժմ ավելի քան 45 տարեկան է, դիմել են ոստիկանություն անցած տարի, երբ Facebook սոցիալական ցանցում տեսել եմ Կլարկի անձնական էջը։ Այսպիսով, տղամարդը դարձել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենածեր դատապարտյալը։

Լրահոս

Դիտել ավելին