Մյանմարում մեծ սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 104-ի: Անհետ կորած է համարվում 100-ից ավելի մարդ, տեղեկացնում է BBC-ն: Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ սողանքը առաջացել է երկրի հյուսիսային Կաչին նահանգի լեռնային հատվածներից մեկում, որտեղ ոսկու և նեֆրիտի հանքեր էին:
Փլատակների տակ է հայտնվել 50 տուն: Ըստ տեղեկությունների՝ զոհվածներից շատերը փնտրելիս են եղել նեֆրիտի արդյունահանման ժամանակ աննկատ մնացած թանկարժեք քարերից:
Նշենք, որ աշխարհում նեֆրիտի արդյունահանման 90 տոկոսն արդյունահանվում է նշված շրջանում, որը սահմանակից է Հնդկաստանին ու Չինաստանին: