Shabat.am-ն ուսումնասիրեց ՀՀ ԱԺ պատգամավորներից մի քանիսի՝ 2015թ. ստացած եկամուտները:

Լուսանկարում՝ Սամվել Ալեքսանյան
Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2016թ. փետրվարի 12-ին ներկայացրած բարձրաստիճան պաշտոնատար անձի 2015թ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի` ՀՀԿ պատմգամավոր Սամվել Ալեքսանյանի եկամուտները հարկային տարվա սկզբում կազմել են 350.960.000 կամ 8.200.000 դոլար, հարկային տարվա վերջում՝ 347.197.000 դրամ կամ 8.100.000 դոլար: Ալեքսանյանի եկամուտներն ընդհանուր առմամբ հարկային տարում կազմել են 16.237.280 դրամ:
![]()
Լուսանկարում՝ Գագիկ Ծառուկյան
2016թ. փետրվարի 6-ին Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացված հայտարարագրի համաձայն՝ վերջինիս եկամուտները 2015թ. հարկային տարվա սկզբում կազմել են 33. 976.900.000 դրամ կամ 30.373.000 դոլար, հարկային տարվա վերջում ՝ 157.810.000 դրամ կամ 19.717.000 դոլար: Ծառուկյանի եկամուտները հարկային տարում ընդհանուր առմամբ կազմել են 4.099.757.120 դրամ:

Լուսանկարում՝ Սամվել Գրիգորյան
ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանի (Գեներալ Մանվել) եկամուտները հարկային տարվա սկզբում կազմել են 361.174.510 դրամ կամ 45.000 դոլար, տարվա վերջում՝ 384.440.500 դրամ կամ 45.000 դոլար, հարկային տարում՝ 157.295.990 դրամ:

Լուսանկարում՝ Մհեր Սեդրակյան
ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) եկամուտները հարկային տարվա սկզբում կազմել են 400.000.000 դրամ, տարվա վերջում՝ 500.000.000 դրամ, հարկային տարում՝ 337.582.800 դրամ:

Լուսակարում՝ Գրիգորի Մարգարյան
ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանի (Բելաջիոյի Գրիշ) եկամուտները 2016թ. փետրվարի 15-ին ներկայացված հայտարարագրի համաձայն, հարկային տարվա սկզբում կազմել են 2.172.500.000 դրամ կամ 815.000 դոլար, հարկային տարվա վերջում՝ 2.110.000.000 դրամ կամ 815.000 դոլար: Մարգարյանի եկամուտները հարկային տարում ընդհանուր առմամբ կազմել են 42.954.100 դրամ:

Լուսանկարում՝ Գուրգեն Արսենյան
ԲՀԿ մեկ այլ պատգամավորի՝ Գուրգեն Արսենյանի եկամուտները հարկային տարվա սկզբում կազմել են 173.939.538 դրամ կամ 5.102.181 դոլար, հարկային տարվա վերջում՝ 24.525.266 դրամ կամ 1.351.751 դոլար: Հարկային տարում Արսենյանի եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 1.831.447.675 դրամ:

Լուսանկարում՝ Գալուստ Սահակյան
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի եկամուտները հարկային տարում սկզբում կազմել են 12.716.770 դրամ:

Լուսանկարում՝ Արա Բաբլոյան
ՀՀԿ պատգամավոր Արա Բաբլոյանի եկամուտները հարկային տարում կազմել են 39.246.607 դրամ:

Լուսանկարում՝ Աշոտ Արսենյան
ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Աշոտ Արսենյանի եկամուտները հարկային տարվա սկզբում կազմել են 1.299.188.664 դրամ կամ 1.658.689 դոլար, հարկային տարվա վերջումէ 100.000.000 դրամ կամ 4.000.000 դոլար,, իսկ ընդհանուր առմամբ հարկային տարվա ընթացքում՝ 1.290.671.628 դրամ:

Լուսանկարում՝ Արայիկ Գևորգյան
Անկուսակցական պատգամավոր Արայիկ Գրիգորյանի եկամուտները հարկային տարվա սկզբում կազմել են 1.688.000.000 դրամ կամ 960.000 դոլար, հարկային տարվա վերջում՝ 1.918.850.000 դրամ կամ 985.000 դոլար, ընդհանուր առմամբ հարկային տարում՝ 252.264.710 դրամ:

Լուսանկարում՝ Վարդան Այվազյան
2016թ. փետրվարի 9-ին ներկայացված հայտարարագրի համաձայն՝ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի եկամուտները հարկային տարվա սկզբում և վերջում կազմել են 12.900.000 դրամ կամ 72.000 դոլար, իսկ հարկային տարում՝ 7.753.520 դրամ: