Կարևոր իրադարձություններ

Թրամփը համաձայն է ռուսական կիբերհարձակումների մասին զեկույցի եզրակացությունների հետ. խորհրդական

08 Հունվար, 2017 22:10
Թրամփը համաձայն է ռուսական կիբերհարձակումների մասին զեկույցի եզրակացությունների հետ. խորհրդական

ԱՄՆ Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ Ռինս Պրիբասը Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է ռուս ցանցահենների գործողությունների մասին ամերիկյան հատուկծառայությունների կազմած զեկույցի եզրակացությունների հետ։

«Նա չի հերքում, որ ռուսական կառույցները կանգնած են կիբերհարձակումների այս շարքի հետևում»,-ասել է Պրիբասը։

Նա հավելել է, որ դեմոկրատները, սակայն, ոչինչ չեն արել՝ իրենց նամակագրությանն անօրինական հասանելիությունը կանխելու համար, ինչն էլ հանգեցրել է տվյալների արտահոսքի։

Սպիտակ տան աշխատակազմի ապագա ղեկավարը չի բացառել, որ նոր վարչակազմը կընդունի միջոցառումներ Ռուսաստանի հանդեպ՝ կապված կիբերհարձակումների հետ։

Լրահոս

Դիտել ավելին