«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրաժարվել է մեկնաբանել իր նախկին թիմի` Մադրիդի «Ռեալի» խնդիրները:
«Ես «Չելսիից» հեռացա 2007 թվականին և 8 ամիս սպասեցի, որպեսզի նոր սկսեմ աշխատել: Արդյունքում տեղափոխվեցի «Ինտեր»: Այդ ընթացքում որևէ հարցազրույց չեմ տվել, ոչ մի խոսք չեմ ասել «Չելսիի» կամ այլ ակումբների մասին, որոնք խնդիրներ ունեին: Ութ ամիս լռություն եմ պահպանել:
Ֆուտբոլ այն մարդկանց համար է, ովքեր նրանում աշխատում են, այլ ոչ թե նրանց, ովքեր դրանից դուրս են: Այժմ տեսնում եմ, որ շատերը խոսում են խնդիրներ ունեցող ակումբների մասին: Դա խոսում է հարգանքի և էթիկայի զարմանալի բացակայության մասին:
«Ռեա՞լը». ես նրանց մասին խոսում եմ, երբ նրանք հաղթում են, այլ ոչ թե պարտվում: Ի՞նչ է կլասիկոն հիմա ինձ հիմա. ոչինչ:
Ես հաճույք չեմ զգում երբ ուրիշ թիմերը պարտվում են: Ես վայելում եմ միայն իմ թիմի հաղթանակները: Ահա թե ինչու եմ վերջին 5 ամիսների ընթացքում այդքան քիչ ժպտում»,- ասել է պորտուգալացին: