Կարևոր իրադարձություններ

Օմար Խայամի լավագույն մտքերը կյանքի, մարդու և սիրո մասին

10 Փետրվար, 2017 00:30
Օմար Խայամի լավագույն մտքերը կյանքի, մարդու և սիրո մասին

Օմար Խայամը Իրանի մեծագույն պոետներից է, ինչպես նաև՝ արևելյան ամենահայտնի փիլիսոփաներից մեկը: Նրա քառյակները լի են իմաստնությամբ, հումորով և համարձակ նկատառումներով: Նրա բանաստեղծական ոճը թույլ էր տալիս ազատ արտահայտել այն, ինչի մասին չէր կարելի բարձրաձայնել: Այս մասին գրում է cluber.com-ը` ներկայացնելով բոլոր ժամանակների ամենահայտնի իմաստուններից մեկի խոսքերը:


Կյանքի և մարդու մասին


1. Մեկը չի հասկանա` ինչպես են բուրում վարդերը, մյուսը  դառը բույսերից մեղր կքամի: Մեկին մի մանրուք տաս, ամբողջ կյանքում կհիշի, մեկին էլ կյանքդ նվիրես, չի էլ հասկանա:


2. Որքան ցածրոգի է մարդը, այնքան բարձր է քիթը ցցում: Նա քթով ձգտում է հասնել նրան, ինչին հոգին չի հասել:


3. Ում կյանքն է հարվածում, նա շատ բաների կհասնի: Աղի վրայից կերած մեղրն ավելի քաղցր է: Ով լաց է եղել, նա անկեղծ է ծիծաղում: Ով մահացել է, գիտի, որ ապրում է:


4. Նույն  պատուհանից երկուսը նայում էին: Մեկը տեսավ անձրև ու կեղտ, մյուսը` կանաչ սաղարթ, գարուն ու կապույտ երկինք:


5. Մենք ուրախության և տխրության աղբյուր ենք: Մարդն ասես բազմանկյուն կյանքի հայելի լինի. նա  և՛ ոչնչություն է, և՛ անչափ հզոր:

 

 

6. Որքան հաճախ ենք կյանքում սխալվելով՝ կորցնում մեզ համար թանկ մարդկանց, ջանալով օտարներին հաճոյանալ` հեռանում ենք մերձավորներից, մեծարում ենք նրանց, որ մեզ չաժեն, իսկ ամենահավատարիմներին` դավաճանում: Ով մեզ սիրում է, նեղացնում ենք և ներողություն ակնկալում:

 


7. Մի' նախանձիր նրան, ով հարուստ է և ուժեղ,  արևածագին միշտ հաջորդում է մայրամուտը:


8. Կյանքի հետ, որն ասես մեկ ակնթարթ լինի, վարվիր՝ ասես այն վարձակալած լինի:

 

Սիրո մասին

 


9. Նվիրել ինքնդ քեզ՝ չի նշանակում մատուցել:  Նույն անկողնում քնել՝ չի նշանակում միասին քնել: Վրեժ չլուծել՝ չի նշանակում ամեն ինչ ներել: Կողքին չլինել՝ չի նշանակում չսիրել:


10.  Հնարավոր է գայթակղել տղամարդուն, ով ամուսնացած է, հնարավոր  է գայթակղել տղամարդուն, ով սիրուհի ունի, բայց հնարավոր  չէ գայթակղել տղամարդուն, ով  սիրած կին ունի:


11.   Իմաստուն ապրելու համար շատ բան է պետք իմանալ, բայց սկզբի համար մի մոռանա. քաղցած մնա, բայց մի կեր՝ ինչ պատահի, և եղիր մենակ, բայց  ոչ նրա կողքին, ով պատահի:


12.   Սիրելի մարդու մեջ դուր են գալիս անգամ թերությունները, իսկ ոչ սիրելիների մեջ նյարդայնացնում են անգամ արժանիքները:


13.   Պոկված ծաղիկը պետք է նվիրել,  սկսած բանաստեղծությունը պետք է ավարտել, իսկ սիրելի կնոջը պետք է երջանկացնել, այլապես չարժեր պայքարել  մի բանի համար, որին ի զորու չես հասնել:
 

Լրահոս

Դիտել ավելին