Կարևոր իրադարձություններ

Մեկի փոխարեն 3 ջութակ , նոր ընկերներ և մարդիկ ովքեր պատրաստ են օգնել Ալինային և իր ընտանիքին (տեսանյութ)

30 Նոյեմբեր, 2015 23:50
Մեկի փոխարեն 3 ջութակ , նոր ընկերներ և մարդիկ ովքեր պատրաստ են օգնել Ալինային և իր ընտանիքին (տեսանյութ)

Փոքրիկ ջութակահար Ալինան այլևս ստիպված չէ ցրտին նվագել դրսում՝ ընտանիքի հոգսերն հոգալու համար:

Մի քանի օրվա ընթացքում նրա պատմությունը գրավեց շատերի ուշադրությունը և, ի ուրախություն բոլորիս, հիմա նա արդեն մեկի փոխարեն ունի երեք ջութակ, նոր ընկերներ ու մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել նրան ու նրա ընտանիքին:

Մեր հրապարակումից հետո փոքրիկն անվճար բուժզննում անցավ Շենգավիթ բժշկական կենտրոնում: Հետազոտությունից հետո նրա մոտ լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել:

Վեց հոգուց բաղկացած նրանց ընտանիքում, սակայն, դեռ շատ այլ խնդիրներ ու սպասումներ կան: Ալինայի մայրը՝ Լիանա Պետրոսյանը, վիրահատության կարիք ունի, որից հետո, նոր իր խոսքով, ի վիճակի կլինի ապահովել իր երեխաների ապրուստը:

Վիրահատությունից հետո մի աշխատատեղ և չորս երեխաների մայրը կարող է հանգիստ լինեն նրանց համար:

Սվետա տատիկն էլ անհամբեր սպասում է մի նոր, հարմարավետ և մատչելի վարձով բնակարանի, քանի որ իրենց այժմյան բնակարանի համար նրանք բավականին մեծ գումար են վճարում:

Մեր այցելության ընթացքում երեխաները անհամբեր սպասում էին իրենց նվերներին և խոստավոնում, որ իրենց երազանքները, կարծես թե, կամաց-կամաց սկսում են իրականանալ:

Ալինային մեզ հետ այցելեցին նաև Երևանի քաղաքապետարանի և Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցները, ովքեր մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահել այս խնդիրները:

Տեղեկացանք նաև, որ Նոր Նորքի թաղապետը ևս տեղյակ է ընտանիքի խնդիրների և մասին և իր մշտականա աջակցությունն է ցուցաբերում:

Ալինան ու նրա եղբայրը՝ Արմանը, հաճախում են Նոր Նորքի 166-րդ դպրոց, որի տնօրենն էլ իր հերթին խոստացավ հոգալ նրանց դպրոցում սնվելու ծախսերը:

Shabat.am-ին միացած կազմակե­­­­­­­­­ րպություններն ու անհատները իսկական տոն պարգևեցին նրանց ընտանիքին, Ալինան էլ իր հերթին խոստացավ հրավիրել բոլորին իր տարեվերջյան մենահամերգին:

Լրահոս

Դիտել ավելին