Կարևոր իրադարձություններ

«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հեղինակները ցանկանում են ազատվել կապիտան Ջեք Ճնճղուկից

19 Հունիս, 2017 19:02
«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հեղինակները ցանկանում են ազատվել կապիտան Ջեք Ճնճղուկից

«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի ստեղծողները ցանկանում են ազատվել դերասան Ջոնի Դեպից և նրա կերպար կապիտան Ջեք Ճնճղուկից ֆիլմի շարունակության մեջ: Այդ մասին հայտնում է Daily Star-ը՝ վկայակոչելով աղբյուրին:

«Ավելի վաղ Դեպի պատճառով էին մարդիկ գնում նայելու այդ ֆիլմերը: Այժմ զգացողություն է առաջացել, որ հանդիսատեսը կորցրել է նրա նկատմամբ հետաքրքրությունը»,- պատմել է լրատվամիջոցի զրուցակից

Աղբյուրի խոսքով՝ հանրությանն ավելի շատ դուրս են գալիս 27-ամյա Բրենթոն Տուեթսը և 25-ամյա Կայա Սկոդելարիոն, որոնք առաջին անգամ են հայտնվել կինոպատումի վերջին «Կարիբյան ծովի ծովահենները. մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմում

«Եթե ֆիլմում առաջատար դերերը տրվեն Բրենթոնին և Քայեին, դա կարող է ֆիլմաշարի համար դառնալ թարմ օդ»,- ընդգծել է նա

Հիշեցնենք, որ կինոպատումի վերջին հինգերորդ մասի՝ «Կարիբյան ծովի ծովահենները. մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 26-ին: Կապիտան Ջեք Ճնճղուկի դերը բոլոր ֆիլմերում խաղացել է 54-ամյա Դեպը:

Լրահոս

Դիտել ավելին