Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, հավանության արժանացրեց մի նախագիծ, որով «Զվարթնոց» օդանավակայանը շահագործողին հնարավորություն տվեց մինչև 160 միլիոն ԱՄՆ դոլար վարկ ներգրավել: Սկզբում կտրամադրվի 130 միլիոնը, որից 50 միլիոնով կմարվի նախկին վարկերը, իսկ մյուս 80 միլիոնը կներդնրվի տնտեսության մեջ:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը լրագրողներին առավել մանրամասն ներկայացրեց այս որոշումը և սպասվող ակնալիքները: