Օրերս 12-ամյա գյումրեցի Սոսը համացանցի միջոցով Ձմեռ պապիկին հայտնեց իր ամանորյա երազանքի մասին: Նա բավականին երկար ժամանակ երազում էր պլանշետ ունենալ, բայց փոքրիկի երազանքները տեղ չունեին նրա հոգսաշատ առօրյայում:
Գյումրու Մանուշյան թաղամասի խարխուլ տնակներից մեկում բնակվող այս փոքրիկը դպրոցում լավ սովորելու փոխարեն աշխատում է, փայտ կոտրում, որ ընտանիքը վառի ու տաքանա:
Սոսի երազանքն իրականացրել է Shabat.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացի Գոռ Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարները ` Խաչիկ Էլլոյանի