Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանի ներքաղաքական «շախմատային տախտակին» Իլհամ Ալիևն անսպասելի «շախ» արեց»

06 Փետրվար, 2018 12:04
Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան
«Ադրբեջանի ներքաղաքական «շախմատային տախտակին» Իլհամ Ալիևն անսպասելի «շախ» արեց»

Ադրբեջանի ներքաղաքական «շախմատային տախտակին» Իլհամ Ալիևն անսպասելի «շախ» արեց ինչպես երկրի ներսում գործող «հոգևարքի» մեջ գտնվող ընդդիմադիրներին, այնպես էլ դրանից դուրս հնարավոր հակառակորդներին, ովքեր ինչ-ինչ քաղաքական հաշվարկներ ունեին ընթացիկ տարվա հոկտեմբերին այդ երկրում նախանշված նախագահական ընտրությունների հետ կապված: Ինչ խոսք, Ադրբեջանում առկա ավտորիտար համակարգի բնույթով պայմանավորված, երկրում իշխող կլանի և կուսակցության՝ ամեն գնով հաղթանակը որևէ լուրջ կասկած չէր հարուցում, մինչդեռ նման քայլի խորքում Ալիևի հաշվարկներն առավելապես կարելի է հիմնավորել գուցե և հետևյալ բանաձևմամբ՝ «նվազագույն ջանքերով ու ռիսկերով և ժամանակի հնարավորինս խնայողությամբ առավելագույն արդյունքի հասնելու ձգտումը»: 
Շատ կարճ ժամանակը՝ ընդամենը 2 ամիս, անշուշտ, ցույց կտա Ադրբեջանում իշխող վարչակարգի ներքին և արտաքին ընդդիմադիրների քաղաքական ճկունության աստիճանը և դրանով պայմանավորված՝ Ալիևի հաշվարկների արդյունավետությունը: Մինչդեռ, անհերքելի է թերևս այն հանգամանքը, որ արդեն ապրիլից հետո գործ ենք ունենալու Ադրբեջանի նոր, բայց հին իշխանությունների առավել ինքնավստահ և անկանխատեսելի ներքին, հատկապես արտաքին քաղաքականության հետ:


Լրահոս

Դիտել ավելին