Շվեյցարիայի Ժնև քաղաքի զբոսայգիներից մեկում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կտեղադրվի: Այս մասին հայտնում է Bluewin-ը:
Նշվում է, որ երկար դատավարությունից հետո արդեն սկսվել են հուշարձանի տեղադրման նախապատրաստական աշխատանքները:«Ինչ-որ պահի բարձրացավ հուշարձանի տեղադրման հարցն Արիանի թանգարանի զբոսայգում՝ ՄԱԿ-ի պալատի մոտակայքում: Այս ընտրությունը զայրացրեց թուրքական կողմը, որը ճնշում գործադրեց Շվեյցարիայի Դաշնային խորհրդի վրա: Այդ ժամանակ շվեյցարական իշխանությունները համաձայնեցին Անկարայի հետ այն հարցում, որ ՄԱԿ-ի շրջակայքը պետք է քաղաքականապես չեզոք լինի», - նշել է աղբյուրը: