Կարևոր իրադարձություններ

«Ցեղասպանության մասին մեղադրանքներ առաջադրողներին մշտապես կոչ եմ անում, եթե ուզում եք՝ եկեք, մենք բացում ենք մեր արխիվները»․ Էրդողան

10 Մայիս, 2018 15:54
«Ցեղասպանության մասին մեղադրանքներ առաջադրողներին մշտապես կոչ եմ անում, եթե ուզում եք՝ եկեք, մենք բացում ենք մեր արխիվները»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ  Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան բացել է «1915 թվականի դեպքերի» վերաբերյալ առկա բոլոր ռազմական արխիվները, այս մասին հաղորդում է թուրքական «ՀաբերԹյուրք» կայքը։

Էրդողանը կրկին պնդել է, թե Թուրքիան «ցեղասպանական անցյալ չունի»։

«Թուրքիայի պատմության մեջ հայերի հանդեպ ցեղասպանություն չի եղել։ Այսպես կոչված՝ Հայոց ցեղասպանության մասին մեղադրանքներ առաջադրողներին մշտապես կոչ եմ արել․ եթե ուզում եք՝ եկեք, մենք բացում ենք մեր արխիվները, եթե դուք էլ ունեք՝ դուք էլ բացեք ձերը», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։


 

Լրահոս

Դիտել ավելին